Ապրիլի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղի հանդամիջյան ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից եւ շուրջ 60 մ գլորվել ձորը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 70-ամյա վարորդ Անատոլյա Ավալյանը տեղում մահացել է, իսկ 62-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։