Ապրիլի 11-ին ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ մարտի 15-ին 32-ամյա Գոհար Վ.-ն հարմարեցված բանալիով փորձել է բացել մի բնակարանի մուտքի դուռը եւ այնտեղից կատարել գողություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժին բերման ենթարկված Գոհարը խոստովանել է, որ նշված գողության փորձը կատարել է ինքը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 13-ին, Կումայրիի եւ Ախուրյանի քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ապրիլի 6-ին Հացիկ գյուղի մի տնից գողությունը նույնպես կատարել է Գոհարը: Նա է կատարել նաեւ մարտի 16-ին Առափի գյուղի մի տան ննջասենյակի պահարանից 170 հազար դրամի, 25 հազար ռուբլու եւ ավելի քան մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդերի գողությունը:

Կատարվում է քննություն: