Մարտի 31-ին Արեւիկ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ վերջին օրերին, օգտվելով սեփականատերերի բացակայությունից, իր համագյուղացու տնից գողացել են հեռուստացույց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 13-ին Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրվել 24-ամյա Հակոբ Զ.-ն եւ 22-ամյա Սեյրան Կ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:

Գողոնը հայտնաբերված է:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հակոբն ու Սեյրանը նույն գյուղում կատարել են այլ հափշտակություն եւս: Փետրվարի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են հյուրասենյակի պատուհանը, գողացել հեռուստացույցը, այնուհետեւ կոտրելով նկուղի դռան կախովի փականը՝ գողացել են չորս անվադող:

Նախապատրաստվում են նյութեր: