Ապրիլի 12-ին մի ուսանողուհի հայտնել է, որ համալսարանում սեղանին դրված իր պայուսակից գողացել են դրապանակը, որի մեջ եղել է փող եւ ուսանողական քարտը:

Ապրիլի 13-ին Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, պարզել են, որ դրամապանակը գողացել է 65-ամյա Լիգիա Մ.-ն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ ապրիլի 9-ին մի ընկերության նախասրահի աթոռի վրայից դրամապանակը նույնպես գողացել է Լիգիան: Դրամապանակում եղել են նույնականացման եւ տարբեր բանկերի քարտեր, 170 հազար դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: