Ապրիլի 13-ին, ժամը 03.55-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ օպերատիվ խմբի ուղեկցությամբ Վիեննա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 45-ամյա Գուրգեն Դ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2014թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի եւ 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով: