Իրանի ԱԳՆ-ն «ծիծաղելի» է անվանել ԱՄՆ պետքարտուղար  Մայք Պոմպեոյի այն պնդումը, որ Թեհրանը միջամտում է Վենեսուելայի ներքին գործերին: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ձգտում է  Լատինական Ամերիկան իր հետին բակի վերածել, ինչպես 19-րդ դարում:

Սակայն աշխարհի ժողովուրդները, հատկապես Լատինական Ամերիկայի բնակիչները արթանացել են  եւ ժամանակի անիվը տեղից չի շարժվել, հավելել է նա:

«Մինչդեռ իրանցի մասնագետները փորձում են Կարակասի խնդրանքով բարելավել էներգիայի եւ ջրամատակարարման համակարգերը եւ, ԱՄՆ-ն 30 մլրդ դոլարով թալանել է Վենեսուելայի արժութային պահուստները», - նշել է Մուսավին:

Նրա խոսքով, ԱՄՆ կառավարությունը տնտեսական ահաբեկչություն է օգտագործում   վենեսուելական ժողովրդի դեմ՝ փորձելով ստիպել նրան ապստամբել իր օրինական իշխանության դեմ, կամ սովի հետ բախվել:

«ԱՄՆ-ի այս քայլը Վենեսուելայի ներքին գործերի կոպիտ եւ ամբարտավան միջամտություն է, որը մենք խստորեն դատապարտում ենք», - հավելել է Մուսավին: