Ապրիլի 13-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երեւան-Կիեւ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Նվարդ Հ.-ն, որը գողության մեղադրանքով մարտի 22-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից։

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: