Բարձրաստիճան նախկին եվրոպացի քաղաքական գործիչները դատապարտել են Թրամփի վարչակազմի միակողմանի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը եւ Եվրոպային կոչ արել մերժել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ խաղաղ ծրագիրը, եթե այն անարդար լինի պաղեստինցիների նկատմամբ, գրում է Guardian-ը:

Նամակը, որը ստորագրել են ԱԳ նախկին 25 նախարարներ, 6 նախկին վարչապետմներ եւ ՆԱՏՕ-ի երկու նախկին գլխավոր քարտուղարներ ուղղված է եղել ԵՄ եւ Եվրոպայի կառավարություններին:

«Ժամանակն է, որ Եվրոպան պահպանի Իսրայելում եւ Պաղեստինում խաղաղության մեր սկզբունքային պարամետրերը», - ասվում է նամակում, որում երկու պետությունների սկզբունքի հիման վրա խնդիրը լուծելու կոչ կա:

Եվրոպան պետք է մերժի ցանկացած ծրագիր, որը չի նախատեսում Իսրայելի կողքին պաղեստինյան պետության ստեղծում, որտեղ  երկու երկրների մայրաքաղաք կլինի Երուսաղեմը:

Վաշինգտոնը նաեւ «մտահոգչ անտարբերություն է ցուցաբերել օկուպացված Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի ընդլայնմանը» եւ կրճատել է պաղեստինցիների հարյուր միլիոնավոր դոլարների օգնությունը, ինչը, ինչպես նշված է նամակում, «վտանգում է Եվրոպայի մոտ գտնվող տարբեր երկրների անվտանգությունն ու կայունությունը»:

Նախկին եվրոպացի պաշտոնյաների նամակում նշվում է, որ Եվրոպան պետք է «զգոն լինի եւ ռազմավարաբար գործի», երբ Թրամփը ներկայացնի նոր ծրագիրը:

«Մենք համոզված ենք, որ պաղեստինյան պետականությունը առանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տնտեսական կենսունակության կազմակերպության վերածված ծրագիրը լրջորեն կխորացնի նախկին խաղաղարար ջանքերի ձախողումը, կարագացնի երկու պետությունների հիման վրա տարբերակի ոչնչացումը եւ անդառնալի վնաս կհասցնի  կայուն խաղաղության հաստատման գործին՝ ինչպես պաղեստինցիների, այնպես էլ  իսրայելացիների համար»: