ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ապրիլի 7-ին Կոմիտասի Պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը  NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:

Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել էին, որ ապրիլի 7–ին ժամը 22։05–ին քաղաքացուց հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որ Կոմիտասի պողոտայի իրենց շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո իրեն ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծված քաղաքացին 34–ամյա Գեորգի Ղարիբյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, ով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի տղան է, եւ նրա փեսան՝ Ժորա Սարուխանյանը։

Քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկվել Լեւոն Երանոսյանի հրահանգով եւ այդ ամենին ականատես է եղել Երանոսյանը։