Չինական Chery  ընկերությանը պատկանող Exeed ապրանքանիւշը, որն աշխատում է եվրոպական շուկայի համար, ներկայացրել է E-IUV կոնցեպտը:

Այս էլեկտրական մեքենան կդառնա «բրենդի հիմնական արժեքների»` ինտելեկտի, մանրուքների նկատմամաբ ուշադրության եւ« ներքին էներգետիկայի» ցուցադրման հարթակ, հաղորդում է Motor-ը:

E-IUV-ն բրոնզագույն ներկված թափք է՝ մասնակի տեսանելիությամբ ապակիներով եւ սուր ծայրերի առատությամբ: Կոնցեպտի ընդհանուր ոճը հիշեցնում է Peugeot-ի դիզայնի կենտրոնի աշխատանքները: Օրինակ Onyx-ի եւ Instinct-ի նախատիպերը: Նորույթն ունի համաչափ դռներ, իսկ կողային ապակիները ինչ-որ նոր նյութից են պատրաստված:

Մեքենայի սրահում կան «օրիգինալ բնական տարրեր», չնայած, թե ինչ է դա ենթադրում դեռ հայտնի չէ: Սրահի հարդարման համար օգտագործված են ժամանակակից նյութեր, հավանաբար, տեխնիկական կտորներ: