Ֆրանսիայում այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը։ Տեսանյութերում, որոնք հայտնվել են համացանցում, երեւում է, թե ինչպես է տաճարից խիտ ծուխ բարձրանում։

C.news-ը գրում է, որ հրդեհը սկսվել է շենքի վերանորոգվող մասում։ Հրշեջների տվյալներով, հրդեհի բռնկումը «պոտենցիալ կապված է» իրականցվող աշխատանքների հետ՝ հայտնում է РБК-ն։

Le Monde-ը, հղում կատարելով տաճարի ներկայացուցչին, գրում է, որ հրդեհի մասին հայտնի է դարձել մոտ 18:50-ին։ Փարիզի փոխքաղաքապետ Էմանուել Գրեգորին կոչ է արել շրջանցել հրդեհի տարածքը եւ չխանգարել փրկարարներին։