Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակը փլուզվել է ՌԻԱ Նովոստիի թղթակցի աչքի առջեւ։

BFMTV ալիքը հայտնել է, որ տաճարի հիմնական կառույցը կրակի մեջ է։ Տաճարի աշտարակի փլուզման տեսանյութը Twitter-ի իր էջում տեղադրել է ֆրանսիացի լրագրող Ռեմի Բյուզենը։ «Անելանելիություն»,- գրել է նա։

Տեսանյութում երեւում է Սենայի ափը եւ տաճարի ուրվագիծը հակառակ ափին՝ հայտնում է РБК-ն։

Սիտա կղզու երթեւեկությունը փակ է, հավաքված հարյուրավոր մարդիկ հետեւում են, թե ինչ է տեղի ունենում։ Դեպքի վայր են գալիս արտակարգ իրավիճակների ծառայության նորանոր ավտոմեքենաներ։

Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա։

Ֆրանսիայի մայրաքաղաքում այրվում է Աստվածամոր տաճարը