Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհման կապակցությամբ հետաձգել է երկուշաբթի երեկոյան նախատեսված իր ուղերձը քաղաքացիներին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատից մի պաշտոնյա՝ հայտնում է Reuters-ը։ Նախագահը պետք է ամփոփեր երկրում անցկացվող ազգային բանավեճերի արդյունքները եւ հայտարարեր այն միջոցների մասին, որոնց կդիմի կառավարությունը «Դեղին ժիլետների» ցույցերի դեպքում։