Ցանցում հայտնվել են կադրերը, որոնցում պատկերված են Փարիզի Աստվածամոր տաճարի ներսում հրդեհի հետեւանքները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Տեսանյութերում երեւում է, որ շենքի ներսում դեռ ծխում է, ենթադրաբար, տաճարի տանիքը։

Ցանցում հայտնվել են նաեւ լուսանկարներ, որոնք արված են տաճարի դռների մոտ, ինչպես նաեւ նրա ներսում։

Հրդեհը տաճարում սկսվել էր երկուշաբթի օրը։ Փլուզվել է տաճարի ձողը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Արտակարգ դրության վայր են եկել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը։

Հրդեհի տարածումը բացատրվում է նրանով, որ բազիլիկ կառույցում ընթանում էին վերականգնողական աշխատանքներ։ Այդ պատճառով շենքի մոտ շինափայտ կար։