Բրովարի միջշրջանային դատարանը չհասցրեց երկարացնել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի կասեցման միջոցը, նա դատարանի դահլիճից դուրս եկավ հերթական նիստից հետո, տեղեկացնում է «ՍՏՐԱՆԱ ua»-ն։

Նշվում է, որ ազատ է արձակվել նաեւ «Սպայական կորպուս» գերիների ազատ արձակման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանը։

Պորտալում ավելացրել են, որ Սավչենկոյին եւ Ռուբանին ազատ են արձակել մինչեւ մայիսի 7-ը, երբ նախատեսված էր նրանց գործով հերթական լսումը։

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ասել է, որ դատարանի դահլիճից դուրս է գալիս «որպես ազատ մարդ»։

Նա ընդգծել է, որ «վերադարձրել է իր կամքն» ու հավաստիացրել, որ կշարունակի «պայքարել հանուն Ուկրաինայի»։

«Ես կապացուցեմ իմ անմեղությունն այս դատարանում։ Բայց հիմա շտապելու բան չունեմ»,- ամփոփել է Սավչենկոն։