Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն էժանացել են 0,08 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 63,35 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով նվազել են 0,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,00 դոլարի: