Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել մասնակցել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը լրջորեն տուժել է երկուշաբթի բռնկված հրդեհից։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է երեքշաբթի, Twitte-ում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես կուզենայի մխիթարական եւ համերաշխության խոսքեր ասել ֆրանսիացի ժողովրդին։ Ստրասբուրգից՝ ԵՄ ֆրանսիական մայրաքաղաքից ես կոչ եմ անում բոլոր 28 պետություններին մասնակցել վերականգնմանը»,- գրել է նա։ Տուսկը հիշեցրել է Գդանսկի մասին, որը 90 տոկոսով ավերվել ու այրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց հետո վերականգնվեց։ «Դուք նույնպես կվերականգնեք  ձեր տաճարը»,- դիմել է նա փարիզցիներին։

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի, ժամը մոտ 18.50-ին։ Հրդեհի հետեւանքով փլուզվել են ձողի վերին մասը, տաճարի ժամացույցը եւ տանիքի մեծ մասը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է տաճարի վերին մակարդակներում նորոգման աշխատանքների ընթացքում։