Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային եւ աղոթում ֆրանսիացի կաթոլիկների ու փարիզցիների համար: Այս մասին Twitter-ում նշել է Սուրբ գահի մամուլի ծառայության ժամանակվոր ղեկավար Ալեսանդրո Ջիզոտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պապն արտահայտնում է Ֆրանսիային մերձավորության մասին եւ Փարիզի Աստվածամոր տաճարն ավերած սարսափելի հրդեհի պատճառով ցնցումից հետո աղոթում ֆրանսիացի կաթոլիկների ու փարիզցիների համար: Նա աղոթում է բոլորի համար, ովքեր այս պահին պայքարում են դրամատիկ իրադարձության դեմ»,- ֆրանսերենով գրել է Ջիզոտին:

Կաթոլիկների համար, որոնք գալիք կիրակի նշելու են Զատիկի տոնը, երկուշաբթի սկսվել է Ավագ կամ Չարչարանաց շաբաթը:

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղի է ունեցել մոտ 18:50-ին: Հրդեհի հետեւանքով փլուզվել են ծայրաձողի վերին հատվածը, տաճարի ժամացույցը եւ ծածկի մեծ մասը: Նախնական տեղեկություններով՝ հրդեհն, ըստ երեւույթին, սկսվել է տաճարի վերին հատվածներում անցկացվող վերանորոգման աշխատանքների ընթացքում: