Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը պետք է դիտարկել ղարաբաղյան հարցի լուծման համատեքստում; Այս մասին Երեւանում ապրիլի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Մեթին Գյունդողդուն։

Թուրք քաղաքական գործիչն ընդգծել է, որ «առանց հակամարտության լուծման՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», խոսել Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին չարժե։ «Բացի դրանից, այդ հարաբերությունները չպետք է պայմանավորվեն հայկական սփյուռքի գործոնով»,- նշել է Մեթին Գյունդողդուն։

Հիշեցնենք, որ Երեւանում ապրիլի 16-ին տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԿ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի 52-րդ նիստը։