«Սվյազնոյ Թրեւել» տուրիստական ծառայությունը վերլուծել է Սանկտ Պետերբուրգից ԱՊՀ երկրներ, Եվրոպա եւ Ռուսաստանի ներսում ավիատոմսերի վաճառքի ցուցանիշները: 2019 թվականի 1-ին եռամսյակում հյուսիսային մայրաքաղաքի բնակիչների շրջանում ԱՊՀ տարածքում ամենատարածված ավիաուղին է դարձել Երեւանը՝ այն ընտրել է զբոսաշրջկների 31 տոկոսը, արտասահմանյան ուղղություններից առաջատարը Թբիլիսին է (20 տոկոս), իսկ ամենատարածված ռուսաստանյան քաղաքը Մոսկվան է՝ 51 տոկոս: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սվյազնոյ Թրեւել» տուրիստական ծառայության մամուլի ծառայությունից:

«ԱՊՀ երկրներ ուղեւորությունների պահանջարկը 2019-ի 1-ին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 39 տոկոսով: Սա շարունակվող թրենդ է, որը կապված է ավիատոմսերի արժեքի համեմատական էժանության եւ առանց վիզա ռեժիմի հետ: Դրանից բացի, պետերբուրգցիները սկսել են 40 տոկոսով ավելի հաճախ թռչել Թբիլիսի: Առաջին տարին չէ, որ Վրաստանը ցանկացած սեզոնին գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը»,- շեշտում է «Սվյազնոյ Թրեւել»-ի տնօրեն Անդրեյ Օսինցեւը:

Ըստ վիճակագրության՝ «Սվյազնոյ Թրեւել»-ը ԱՊՀ ուղղություններում երկրորդ տեղում է Սանկտ Պետերբուրգից Բելառուս բոլոր ամրագրումների 15 տոկոսով, երրորդ՝ Բաքու (11 տոկոսով): Արտասահմանյան ուղղություններից պահանջարկ են ունեցել նաեւ Իսպանիա ու Պրահա տոմսերը, դրանք ամրագրել է զբոսաշրջիկների 6-ական տոկոսը:

2019 թվականի 1-ին եռամսյակում Մոսկվա թիռչք է ընտրել ծառայությունից օգտվողների 51 տոկոսը: Երկրորդ տեղում է Սանկտ Պետերբուրգ-Սիմֆերոպոլ երթուղին, երրորդ՝ Սանկտ Պետերբուրգ-Սոչի: Այս ուղղություններն ընտրել են համապատասխանաբար՝ զբոսաշրջիկների 6 եւ 5 տոկոսը: Սանկտ Պետերբուրգից ներքին ավիաչվերթների տոմսերի վաճառքը 2019-ի 1-ին եռամսյակում 18 տոկոսով աճ է ցուցադրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: