Փարիզի Նոտր Դամ տաճարի աշխատակցիները հրդեհի առաջին ազդանշանից հետո 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել բռնկման աղբյուրը, հաղորդում է BuzzFeed-ը՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնատար անձնաց:

Հրատարակության տվյալներով՝ տաճարում առաջին անգամ հրդեհի ահազանգը միացել է ապրիլի 15-ին՝ 18:20-ին: Նոտր Դամի աշխատակիցները 23 րոպե փնտրել են  բռնկման աղբյուրը եւ միայն երկրոդ ազդանշանից հետո՝ 1843-ին, պարզ է դարձել, որ այրվում է ձեղնահարկը, հաղորդում է Gazeta-ն:

Նոտր Դամ տաճարի հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան, այն ամբողջությամբ հաջողվել էր մարել միայն հաջորդ օրվա առավոտյան: Նախնական տվյալներով, հրդեհը տեղի է ունեցել վերին հատվածներում վերանորոգման ժամանակ:

Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է տաճարի սրածայր աշտարակը եւ տանիքի մեծ մասը:

Ֆրանսիայի իշխանությունները եւ գործարարները, հասարակական կազմակերպությունները, պատմական հուշարձանների պահպանման հասարակությունները անմիջապես սկսել էին միջոցներ հավաքել տաճարի վերականգնման համար: Օգնության առաջարկներ են ստացվել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: