Թուրքիան ԱՄՆ-ից Patriot զենիթահրթիռային համալիրի վերաբերյալ նոր առաջրկություն է ստացել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով իր բանակցությունները ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Անկարային չեն տրամադրել նույնպիսի արտոնյալ պայմանները Patriot զենիթահրթիռային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու համար, ինչպես Ռուսաստանը  C-400 պաշտպանության համակարգերի համար:

«Patriot զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ բանակցությունների տարբեր փուլերից հետո մեզ նոր առաջարկ արեցին հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ, որի կարիքը մենք ունենք:

Այժմ մեր գերատեսչություններն ու մասնագետները զբաղվում են այս առաջարկի մանրամասն ուսումնասիրությամբ: Երբ այս աշխատանքը կավարտվի, մենք անմիջապես կտեղեկացնենք մեր ամերիկացի գործընկերներին արդյունքների մասին», - ասել է Աքարը, ում խոսքը մեջբերվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

2017-ին C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը դարձել է  Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական լարվածության պատճառ, ով թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական համալիրներից՝ հօգուտ ամերիկյան Patriot պաշտպանության համակարգերի: