ՀՀ կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր: Այս մասին մեզ հայտնեցին ՀՀ կառավարությունից:

Հիշեցնենք, որ սովորաբար Հայաստանում 5 տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին հայտարարվել է ոչ աշխատանքային, իսկ աշխատանքային օրը տեղափոխվել է մոտակա շաբաթ օրը:

Նշենք, որ ապրիլի 21-ին Հայ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Այն հինգ տաղավար տոներից մեկն է: