Հայաստանում տարիների ընթացքում տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել և բավարար չափով չի ապահովել քաղաքացիների պատշաճ մակարդակով տեղաշարժը Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, մեկ տարվա արդյունքները ամփոփելիս հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու գործընթացին:

Արշակյանի խոսքով՝ այս պահին իրականացվում է ուղևորահոսքի հաշվարկ, որի արդյունքները պարզ կլինեն մայիսին, որից հետո հնարավորություն կլինի կենտրոնացված ուղևորափոխադրում իրականացնելու ամբողջական պատկերը ունենալ, սպասարկման համար մրցույթներ հայտարարել և գործարկել նոր ցանցը:

Նախարարը պարզաբանեց, որ միասնական տրանսպորտային համակարգը տոմսային, լոգիստիկ համակարգ է: Իսկ թե օպերատորի բաշխումը ինչպես տեղի կունենա,  ըստ Արշակյանի, կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից, այդ հաշվարկը նույնպես կատարվում է:

«Այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում, դա կապվում է սակագնի հետ և հասկանալի է դառնում՝ այս կամ այն ուղղությունը եկամտաբեր է կամ ոչ: Հասկանալի է, որ ոչ եկամտաբեր ուղղությունները պետք է ընդգրկել ոչ եկամտաբեր ուղղությունների հետ և հետո մրցույթներ հայտարարել, որպեսզի հնարավորություն լինի ներդրումային ծրագրերը իրականացնել»,-նշեց նա: