Stratfor վերլուծական կենտրոնը հաշվել է աշխարհի այն երկրների թիվը, որոնք ճանաչվել կամ չեն ճանաչվել ՄԱԿ-ի կողմից:

Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է 193 երկիր, եւս երկուսը՝ Վատիկանը եւ Պաղեստինը, դիտորդի կարգավիճակ ունեն:

Սակայն Stratfor-ի փորձագետները նշում են, որ կա 3 ինքնահռչակ երկիր, որոնք ճանաչված չեն ՄԱԿ-ի կողմից, բայց անկախ են:

Դե ֆակտո ճանաչված անկախ երկրների թվում Stratfor-ը նշում է Արցախը, Մերձդնեստրը եւ Սոմալիլենդը: