ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների:

Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթեւակոխի վերականգնման եւ ծաղկման շրջան:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ կայունություն»: