Ավստրալական Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, ելույթ կունենա հայերի եւ Օսմանյան կայսրության քրսիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյում։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոն կնշվի վարչապետի ներկայությամբ»,- ասել է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

Միջոցառմանը, որը կազմակերպել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ավստրալական կոմիտեն, հանդես կգա Ցեղասպանության հետազոտությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, դոկտոր Մելանի Օ՛Բրայանը։