Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում վերանորոգում է նախատեսվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս տարի արդեն իսկ մեկնարկել է թռիչքուղու վերանորոգումը «Զվարթնոց» օդանավակայանում։ Կմեկնարկի նաեւ ենթակառուցվածքի մեծացման պրոյեկտը եւ Գյումրիում եւ Երեւանում»,-նշեց նա։

Նրա փոխանցմամբ՝ Կապանի օդանավակայանը եւս վերանորոգվում է եւ  կգործարկվի։

Նախարարը նաև նշեց, որ փոքր ավիացիայի ոլորտում 3 ընկերություն լիցենզիա է ստացել, ուղղաթիռներ են գնել, որոնցից մեկը օգտագործվում է առողջապահության նախարարության համար։