Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերով մշտական հանձնաժողովի նոր նախագահ են ընտրել: Նախագահ է դարձել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, հաղորդում է «Սանկտ- Պետերբուրգ» հեռուստաալիքը:

«Իմ պրակտիկայում առաջին անգամ խորհրդարանի փոխխոսնակը, այդքան բարձրաստիճան անձը, մեր հանձնաժողովի նախագահի պաշտոն է զբաղեցնում: Սա վկայում է մեր հայ գործընկերների կողմից մեծ վստահության մասին»,- ասել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը:

Այսօր Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում զուգահեռ անցկացվում են եւս երկու մշտական հանձնաժողովների նիստեր՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերով եւ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերով: