Եթե խոսվում է նախորդ համակարգի վերափոխման մասին, ուրեմն եկեք միասին փոխենք այն։ Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ նրա գործունեության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ գործող իշխանությունը փաստորեն իր վրա է վերցնում նախորդ համակարգի բեռը եւ արդյունքում՝ սկսում արդարացնել այն։ «Դա արել են ե՛ւ Շարմազանովը, ե՛ւ Աշոտյանը, հիմա էլ՝ դուք։ Դուք եկել ու ասում եք նույն բանը»,- ասել է Մարուքյանը։