Բարենպաստ կլիմայական եւ աշխարհագրական պայմանները, հարուստ մշակույթը եւ խոհանոցի բազմազանությունը լավ խթան են Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացման համար։ Այս մասին ապրիլի 17-ին Արենիում «Գաստրո-բակի» բացումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ նման նախադեպերը կարող են երկրի զբոսաշրջային բրենդներից մեկը դառնալ։ «Մեր երկրի ամեն մի անկյուն իր առանձնահատկությունն ունի»,- նշել է նախարարը։

Նա ավելացրել է, որ դա կարող է լավ օրինակ հանդիսանալ եւ ոգեշնչել գյուղական այլ բնակավայրերին։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Արենի գյուղում տեղի է ունեցել «Գաստրո-բակի» բացում։ Նախագիծը ֆինանսավորում է Ռուսաստանը։