Իննամյա հնդկուհին Դուբայում Millennium Millionaire վիճակախաղով 1 մլն դոլար է շահել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Press Trust of India գործակալությանը։

Երջանիկ տոմսի համարն էր 0333։ Հետաքրքիր է, որ մոտ վեց տարի առաջ՝ 2013-ի հունվարին նույն տոմսն օգնել էր աղջկան շահել McLaren Coupe սուպերքարը։

Ինչպես նշում է գործակալությունը, աղջկա հայրը 2004 թվականից գնում է Millennium Millionaire վիճակախաղի բոլոր սերիաների 0333 համարի տոմսերը, բայց դրանք նրան մեծ շահումներ չեն բերել։ Հաջողությունը ժպտաց նրան, երբ նա որոշեց վիճակախաղի տոմսեր գնել դստեր անունով։