Այսօրվա դրությամբ պետական կառավարման համակարգը չի կարելի մոբիլ եւ արդյունավետ անվանել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝  ներկա համակարգը վերածվում է անհարկի ծանրաբեռնվածության հարկատուների համար։ «Ընդ որում՝ խոչընդոտներ է ստեղծում արդյունավետության բարձրացման համար։ Գործընթացը կկրի փուլային բնույթ, եւ ոչ ոք չի պատրաստվում բոլորին ազատել անմիջապես։ Կառավարությունը չի պատրաստվում գործել այնքան արագ, որպեսզի դա կարողանար հանգեցնել «անշրջելի հետեւանքների»,- ասել է նախարարը։

Ֆիննախարարի կարծիքով՝ կառավարությունը պարբերաբար պետք է ստուգի պետկառույցները՝ նախարարությունների գործառույթների կրկնման հարցով։ Ընդ որում՝ իր ելույթում Ջանջուղազյանը ոչ մի կոնկրետ թիվ չնշեց պետծառայողների սպասվող ազատումների հետ կապված։ Նշենք, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի, լուծարելով մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունները։