Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ վարչակազմը վերացնում է ԱՄՆ քաղաքացիների համար օտարերկրյա ընկերությունների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին արգելքը, որոնք օգտագործում են 1959 թ. Ֆիդել Կաստրոյի հեղափոխությունից հետո Կուբայի կառավարության կողմից ազգայնացված գույքը:
Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունը, որը կարող է տասնյակ միլիարդավոր դոլարների հարյուր հազարավոր դատական հայցերի պատճառ դառնալ, կարծես թե կոչված է ուժեղացնել Հավանայի վրա արգելքը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի աջակցությունը դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահի որոշման դեմ, որը ուժի մեջ կմտնի մայիսի 2-ին, կտրականապես դեմ է ԵՄ-ն, որի ընկերությունները մեծ գործնական շահեր ունեն Ազատության կղզում:
«Կուբայում բիզնես ունեցող ցանկացած մարդ կամ ընկերություն պետք է հետեւի այս հայտարաությանը», -ասուլիսին ասել է Պոմպեոն:
«Կուբայի վարքն արեւմտյան կիսագնդում խաթարում է ամբողջ տարածաշրջանի երկրների անվտանգությունն ու կայունությունը, որն ուղղակիորեն սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին», - ասել է նա:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կքննարկի վարչակազմի որոշումը եւ կհայտարարի նոր պատժամիջոցների մասին Կուբայի, Վենեսուելայի եւ Նիկարագուայի դեմ՝ երկրների, որոնց նա անվանել է «բռնապետության եռյակ»:
Թրամփը որոշել է ամբողջությամբ ակտիվացնել Հելմս Բերտոնի ակտը, որը կասեցվել էր 1996 թ. ստեղծման պահից: Դա թույլ կտա կուբայաբնակ ամերիկացիներին եւ ԱՄՆ այլ քաղաքացիներին դատի տալ Կուբայում բիզնես վարող օտարերկրյա ընկերություններին:
Վերջին 23 տարիների ընթացքում նախագահը կասեցրել է օրենքի երրորդ հոդվածի իրականացում` միջազգային հանրության կողմից հակազդեցոեւթյան պատճառով եւ դա կարող է հանգեցնել ԱՄՆ դատական համակարգում քաոսին՝ դատական հայցերի հոսքի պատճառով:
ԱՄՆ պետքարտուղարի Արեւմտյան կիսագնդի հարցերով օգնական Քիմ Բրեյերը հայտարարել է, որ մինչեւ Կուբայի մասին որոշման ընդունումը վարչակազմը սերտ կապեր է պահպանել Եվրոպայում եւ այլ երկրներում դաշնակիցների հետ, եւ որ այնտեղ աշխատող մի շարք եվրոպական ընկերություններ խնդիրներ չեն ունենա:
Սակայն, ըստ նրա, ԱՄՆ կառավարական հանձնաժողովը հաստատել է Կուբայում ազգայնացված գույքի վերաբերյալ գրեթե 6000 բողոք՝ մոտավորապես 8 մլրդ դոլար գումարի չափով: