Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին օրերին բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հայտնաբերվել են մոտ 40 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» եւ մեկ գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Իրականացված բացահայտումների շրջանակում հայտնաբերվել են «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 427 դեղահաբ, «Մեթադոն» եւ «Կոդեին» տեսակի թմրանյութեր պարունակող դեղահաբեր (14 հատ) եւ «Սուբոտեքս» թմրանյութին նմանվող 40 դեղահաբ: