Մերձավոր Արեւելքին վերաբերող ԱՄՆ վարչակազմի, այսպես կոչված, «դարի գործարքը» կհրապարակվի հունիսից ոչ շուտ։ Այդ մասին ԱՄՆ նախագահի խորհրդական եւ նրա փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ՝ հայտնում է Reuters-ը։

Նա հայտնել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման պլանը կներկայացվի այն բանից հետո, երբ Իսրայելը ընտրություններում Բենիամին Նեթանյահուի հաղթանակից հետո կոալիցիա ձեւավորի եւ վերջանա Ռամադանը, որը կսկսվի մայիսի սկզբին եւ կվերջանա հունիսի սկզբին։

Քուշները դիվանագետներին կոչ է արել պահպանել օբյեկտիվությունը խաղաղ առաջարկության հանդեպ եւ հայտարարել է, որ որոշումը փոխզիջում կպահանջի երկու կողմից էլ։