ԵՄ-ն չունի այլ ընտրություն, բացի ներկրվող ամերիկյան ապրանքների համար տուրքերի սահմանման սպառնալիքը՝ կապված Boeing Co ընկերությանը տրամադրված սուբսիդիաների հարցում տարաձայնությունների հետ։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ տրանսատլանտյան համագործակցության համակարգող Պիտեր Բեյերը՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով, ԵՄ պոտենցիալ տարիֆների ցուցակը ճիշտ ազդանշան է տվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ը չի կարողացել չեղարկել Boeing-ին տրվող սուբսիդիաները։ «Միաժամանակ, հուսով եմ, որ առեւտրային հարաբերություններում այս նոր լարվածությունը չի ազդի Միացյալ Նահանգների հետ առեւտրային համաձայնության առաջիկա բանավեճերի վրա»,- նշել է նա։

Ինչպես տեղեկացվել էր նախկինում, Եվրամիությունը պատրաստել է ապրանքների ցուցակ, որոնց վրա կարող են տուրքեր սահմանվել՝ ի պատասխան Վաշինգտոնի նմանատիպ միջոցառումների։ Խոսքը ավելի քան 400 տեսակ ներկրվող ապրանքների մասին է։

Ապրիլի 11-ին ԱՀԿ-ն հրապարակել էր ամերիկյան Boeing ավիաշինարարական կազմակերպության մասին վերջնական զեկույցը՝ խոստովանելով, որ 12 միլիարդ դոլարի չափով ԱՄՆ սուբսիդիաները խախտել են եվրոպական Airbus-ի հետ արդար մրցակցության սկզբունքները՝ զգալի վնաս հասցնելով վերջինիս։