Ֆլորիդայում մահացած է գտնվել դեռահասը, որը համակված էր Կոլոմբինայում տեղի ունեցած զանգվածային կոտորածի գաղափարով, հայտնում է Reuters-ը: 18-ամյա Սոլ Փայսի մարմինը գտնվել է Լիթլթոնի (Կոլորադո նահանգ) Կոլոմբինյան միջնակարգ դպրոցից 64 կմ հեռավորությամբ: Ոստիկանության տեղեկություններով՝ նա ինքնասպան էր եղել:

Փայսը Մայամիից Դենվեր էր մեկնել երկուշաբթի, որտեղ կոտորակային հրացան եւ փամփուշտներ էր գնել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԴԲ հատուկ լիազոր գործակալ Ֆիլիպսը: CBS4-ի տեղեկություններով՝ նրա որոնումներով զբաղված էր 20-30 սպա: Աղջկան փնտրում էին Արապահո Ազգային անտառում Էխո-Լեյք ճամբարի մոտակայքում այն բանից հետո, երբ իշխանությունները տեղեկություններ էին ստացել մերկ կնոջ մասին, որը ատրճանակը ձեռքին վազում էր անտառում

Մի քանի օրից կլրանա Կոլոմբինյան դպրոցում ողբերգության 20 տարին, որտեղ 1999 թվականի ապրիլի 20-ին երկու աշակերտներ գնդակահարել էին 12 համադասարանցիներին եւ ուսուցչին, որից հետո ինքնասպան էին եղել:

ԱՄՆ-ում Կոլոմբինայի հաշվեհարդարից հետո դպրոցներում մի քանի այդպիսի զանգվածային գնդակահարություններ են եղել, որոնցից մի քանիսը ոգեշնչվել էին այս ողբերգությամբ:

2018 թվականին Ֆլորիդա նահանգի Փարքլենդի դպրոցում նախկին աշակերտի զանգվածային կրակոցների հետեւանքով զոհվել էր 17 մարդ: