Facebook Inc-ը ստեղծում է ձայնային օգնական, որը կդառնա Alexa.com Inc-ի մշակած Alexa եւ Apple Inc-ի մշակած Siri ծառայությունների մրցակիցը։

Ինչպես հայտնում է CNBC-ն, ձայնային օգնականով զբաղվում է լրացված իրականության եւ վիտուալ իրականության թիմը, որն աշխատում է ապարատային ապահովման ուղղությամբ։ Դրա մեջ մտնում են Oculus վիրտուալ իրականության գարնիտուրները։