Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը արձագանքել է երկրի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթին եւ հայտարարել է, որ ամերիկացիներին չի հաջողվի կուբացիներից խլել իրենց հայրենիքը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ ոք ո՛չ գայթակղությամբ, ո՛չ ուժով չի խլի մեր հայրենիքը, որը մեր հայրերը նվաճել են մեզ համար։ Կուբացիները չեն հանձնվում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դիաս-Կանելը։

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ նախագահի վարչակազմը կսահմանափակի  ընտանիքների հետ չկապված այցելությունները Կուբա եւ ԱՄՆ-ից դրամային փոխանցումները։

Ինչպես արդեն տեղեկացվել է, պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ վարչակազմը չեղյալ է համարել այն արգելքը, որ ԱՄՆ քաղաքացիները իրավունք չունեն հայց ներկայացնել արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք օգտագործում են 1959թ․ հեղափոխությունից հետո Կուբայի կառավարության կողմից ազգայնացված ունեցվածքը։