Պորտուգալիայում Մադեյրա կղզու վրա զբոսաշրջային ավտոբուսի ՃՏՊ-ի ենթարկվելու հետեւանքով կա 28 զոհ՝ հայտնում է RTP հեռուստաալիքը՝ հղում կատարելով քաղաքային պալատի ղեկավար Ֆիլիպե Սոուզուին։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Diário de Notícias թերթը, զոհերի թվում 11 տղամարդ եւ 17 կին են։ Նրանք բոլորը գերմանացի զբոսաշրջիկներ են։ Որոշ տվյալների համաձայն, ավտոբուսի վարորդն ու գիդը, երկուսն էլ պորտուգալացիներ, վնասվածքներ են ստացել։ Նրանց վիճակի մասին տեղեկատվություն դեռեւս չկա։