ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 18-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նշենք, որ կառավարության օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին,

- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին,

- ՀՀ ՊՆ-ի «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին

- Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,

- Լոռու մարզի Քարաձորի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին,

- Լոռու մարզի Լեռնավանի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,

- «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին,