Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նա զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան եւ հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է եւ նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։

Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։