Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության 5-րդ գագաթնաժողովում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին կշնորհեն կազմակերպության պատվավոր նախագահի տիտղոսը, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով միությունում իր աղբյուրին:

Պարբերականի տեղեկություններով՝ նման գաղափար է քննարկվում, քանի որ Նազարբաեւն է առաջարկել ԵՏՄ-ի ստեղծումը: Սպասվում է, որ պատվավոր նախագահի լիազորությունների շրջանակում կլինի ԵՏՄ-ն «արտաքին խաղացողներին» ներկայացնելը:

Հիմա նման պաշտոն չկա, ուստի Նուրսուլթան Նազարբաեւի ապագա լիազորությունների շրջանակը դեռեւս որոշված չէ: Հայտնի է միայն, որ ի թիվս այլոց, նա կկարողանա ԵՏՄ-ն ներկայացնել արտաքին խաղացողներին: Պատվավոր նախագահի պաշտոնի լիազորությունների համալրման հարցը ապրիլի 29-ին առավել մանրակրկիտ կքննարկեն նախ անդամ երկրների փոխվարչապետները, այնուհետեւ՝ ապրիլի 30-ին կառավարությունների ղեկավարները: Վերջնական որոշումը կհաստատվի մայիսի 29-ի հոբելյանական նիստում: