Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը փորձել է երկու տարա բենզինով մտնել Սուրբ Պատրիկի տաճար: Այս մասին Twitter-ում հաղորդել է ոստիկանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մոտ 19:55-ին տղամարդը մտել է Մանհեթենում Սուրբ Պատրիկի տաճար բենզինի տարաներով եւ դյուրավառ հեղուկով: Նյու Յորքի ոստիկանությանը հաջողվել է նրան ձերբակալել», - ասվում է հրապարակված տեքստում:

 NBC New York-ի տվյալներով՝ ձերբակալվածը Նյու Ջերսիի բնակիչ է:

Հարցաքննության ժամանակ նա խուսափել է հարցից, թե ինչի համար է ցանկացել բենզին ներս տանել:

«Նրա հիմնական վարկածը կայանում է նրանում, որ ցանկացել է անցել տաճարի տարածքով, որպեսզի հայտնվի Մեդիսոն ավենյուում: Իբրեւ թե նրա մեքենայում բեզնինը վերջացել էր: Մենք ստուգեցինք մեքենան: Այնտեղ վառելիք կար», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը: