Պակիստանի հարավում Բելուջիստան նահանգում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ավտոբուսի վրա, զոհվել է առնվազն 14 մարդ, հայտնում է տեղական Geo TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարձակումն իրագործվել է Մաքրանա առափնյա խճուղու վրա, որը կապում է Կարաչի եւ Գվադար քաղաքները: Մի խումբ զինված մարդիկ ավտոբուսը կանգնեցրել են, ապա ուղեւորների փաստաթղթերը պահանջել:

«Փաստաթղթերի ստուգումից հետո 14 մարդ ավտոբուսից իջեցվել է, այնուհետեւ գնդակահարվել»,- հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները:

Հաղորդվում է, որ զոհերի մարմինները տեղափոխվել են Օրմարի հիվանդանոց: