Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 18-ին ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ նրա գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը։ Քվեարկության ընթացքում 71 խորհրդարանական «կողմ» արտահայտվեց առաջարկված փաթեթին եւ 40-ը՝ «դեմ», հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։ Օրինագծերի փաթեթին կողմ էին միայն կառավարող «Իմ քայլը» խմբակցության, դեմ՝ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները։