Samsung Electronics ընկերությունը ուսումնասիրում է  լուրերն այն մասին, որ  Galaxy Fold-ի նոր  շարքի ծալովի սմարթֆոնների օգտագործման ժամանակ դիսփլեյը վնասվել է: Այս մասին ասվում է հինգշաբթի Սեուլում ընկերության տարածած մամուլի ծառայության հաղորդարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուշադիր կուսումնասիրենք տվյալ սմարթֆոնները, որպեսզի  ճշգրիտ որոշենք խնդրի պատճառը», - խոստանում է  Samsung Electronics-ը:

Ընկերությունը նշել է, որ լրագրողներին տեսության պատրաստման համար սահմանափակ թվով սմարթֆոններ են տրամադրվել:

Հաղորդագրությունում ասվում է, որ պաշտպանիչ շերտի հեռացումը կարող էր հիմնական էկրանի վնասման պատճառ դառնալ: Ընկերությւունը խոստանում է այդ մասին տեղեկացնել սպառողներին:

Samsung Electronics-ի հայտարարությունը հաջորդել է այն բանից հետո, երբ մի շարք ամերիկացի լրագրողներ իրենց տեսություններում նշել են հարավկորեկան ընկերության տրամադրած հեռախոսների օգտագործման ժամանակ ծագած խնդիրների մասին:

Galaxy Fold-ը Samsung Electronics-ի առաջին ծալովի սմարթֆոնն է: Ծալված վիճակում այն կարելի է որպես հեռախոս օգտագործել, բացված վիճակում՝ որպես պլանշետ:

Գաջեթը երկու էկրան ունի՝ 4.6 դյույմ եւ 7.3 դյույմ: Առաջինը նախատեսված է սմարթֆոնի ռեժիմում սարքի աշխատանքի համար, մյուսը՝ պլանշետի: