«Ագարակի» անցակետում (Սյունիքի մարզ) 2019 թվականի ապրիլի 15-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության աշխատակիցները կանխել են Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցների մաքսանենգության փորձը:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ սահմանային  հսկողության եւ տրանսպորտային միջոցների ստուգման ժամանակ Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերում հայտնաբերել են մետոդոն ապրունակող 40 հաբ, ինչպես նաեւ մուգ շագանակագույն նյութով փաթեթ, հավանաբար ափիոն: Տվյալ նյութերը թմրամիջոցներ են համարվում եւ ՀՀ օրենսդրության համաձայն՝ դրանց շրջանառությունն արգելված է:

Տրանսպորտային միջոցի վարորդը փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար: