Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ ավերիչ հրդեհ էր տեղի ունեցել, 5 տարի փակ չի լինի, հայտնել է  Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտատարել էր հինգ տարվա ընթացքում տաճարը վերականգնելու մտադրության մասին:

«Ոչ, չեմ կարծում», - BFMTV հեռուստաալիքի եթերում ասել էր  մշակույթի նախարարը`պատասխանելով հաղորդավարի հարցին՝ արդյոք տաճարը փակ կլինիի հինգ տարվա ընթացքում:

Ընդ որում նախարարը չի մանրամասնել, թե երբ Նոտր Դամը  բաց կլինի այցելուների համարա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել են, որ Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ: